«Ինժեներ Լիգա» ՓԲԸ հիմնադրվել է 2009թ. փետրվարի 27-ին: Ընկերության հիմնադիրներ են հանդիսանում Երևանի Ճարտարապետության և Շինարարության պետական համալսարանի լավագույն գիտնական-մասնագետները, որոնց տարիների ընթացքում կուտակված փորձն ու գիտելիքներն էլ հանդիսանում են ընկերության հաջողության գրավականը: Ընկերությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ստացել է շինարարության իրականացման լիցենզիաներ` բնակելի, հասարակական, արտադրական, տրանսպորտային, հիդրոտեխնիկական և էներգետիկ ոլորտներում, ինչպես նաև շինարարության բնագավառում փաստաթղթերի մշակման լիցենզիաներ ըստ քաղաքաշինության հետևյալ ոլորտների` բնակելի, հասարակական, արտադրական, տրանսպորտային, հիդրոտեխնիկական, էներգետիկ, ինչպես նաև ինժեներական հետազննման:
Չնայած իր կարճատև գործունեությանը, ընկերությունը հասցրել է գրանցել լուրջ հաջողություններով պայմանավորված պատմություն: Որպես այդպիսին կարելի է նշել «ՆԱԻՐԻՏ» գործարանում պայթյունի հետևանքով շարքից դուրս եկած թիվ 1/12 արտադրամասի կոնստրուկտիվ մասի վերականգնման նախագիծը` որի շինարարությունն արդեն ավարտված է: Ընկերությունն իրականացնում է նաև Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի պատվերով իրականացվող լսարանային, լաբորատոր և վարչական անձնակազմի համար նախատեսված տարածքների վերանորոգման և վերազինման աշխատանքները: |