ԳԱԳԻԿ ԳԱԼՍՏՅԱՆԸ 60 ՏԱՐԵԿԱՆ Է
Գագիկ Գալստյանը լուրջ գիտնական է` տեխնիկական գիտությունների դոկտոր: Սանկտ Պետերբուրգում հրատարակված «Մոնոլիտ շինարարության համար բնական լցանյութերով բետոններ» մենագրությունը լայն արձագանք գտավ արտերկրի մասնագետների շրջանում: Գագիկ Գալստյանը որակական նոր հարթության վրա բարձրացրեց «շինարար» հասկացությունը: Երևանի քաղաքապետարան, Էջմիածնի եկեղեցական նոր համալիր, Աջափնյակում բարձր տեխնոլոգիաների ուսուցման համալիր, Ստեփանակերտի օդանավակայան... ու էլի բազմաթիվ յուրօրինակ շենքեր ու կառույցներ:
Նա հսկայական ժամանակ է հատկացնում նաև մասնագետների պատրաստման համար` դասավանդում է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում, մի քանի ասպիրանտների ղեկավար է: Անգնահատելի է նրա դերը դպրոցաշինության բնագավառում:
Միևնույն ժամանակ Գագիկ Գալստյանը թերություններ չունեցող ընկեր է` երբեք չի թողնում, որ ընկերոջ ցանկությունը վերածվի խնդրանքի: Ուրեմն` թո'ղ Աստվածահաճո ծնունդդ շնորհավոր լինի, մեր լավ ընկեր, ու թո'ղ 60-ը սկիզբ դառնա քո հետագա արարումների ու խիզախումների համար: